top of page

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթը պատրաստ է. «Ժողովուրդ»



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Դեռևս հուլիսի 26-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում շուրջ երկու ժամ տեւած հանդիպմանը որոշում էր կայացվել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով պետք է ստեղծվի: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովի ստեղծման փաստաթուղթն արդեն պատրաստ է, խորհրդարանի իշխանական ֆրակցիայի անդամներն արդեն ստորագրել են դիմումը՝ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:


Ըստ «Ժողովուրդ» օրաթերթ-ի՝ հանձնաժողովի ստեղծման և բոլոր մնացած հարցերով անձամբ զբաղվում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա վերահսկողության տակ է գտնվելու հանձնաժողովը, ու իր ղեկավարած հանձնաժողովի անդամներն էլ քննելու են 44-օրյա պատերազմի հանգամանքները: Հանձնաժողովի անդամներն են ՔՊ խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Գագիկ Մելքոնյանը, Քրիստինե Պողոսյանը, Հայկ Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Քննիչ հանձնաժողովում իշխանությունը նպատակ ունի ներգրավել նաեւ արտախորհրդարանական ուժերին, հիմա այդ հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում: Հանձնաժողովի ձևավորումից հետո նիստերը փակ գաղտնի չեն լինելու, ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի դեպքում»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page