top of page

Պատերազմի մասնակից 100 զինծառայող կապահովվի աշխատանքով

  • Aug 20, 2021
  • 1 min read

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, կարևորելով պատերազմի մասնակից զինծառայողների մասնագիտական ուսուցումը և հետագայում աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրել է հուշագիր, որի համաձայն ռազմական գործողություններին մասնակցած շուրջ 100 զինծառայողի հնարավորություն կտրվի վերապատրաստում անցնել և ընդունվել աշխատանքի «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ-ում։


«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ցանկանում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակներում զինծառայողներին օգնելու վերադառնալ բնականոն կյանքին: 


Հատկանշական է, որ Ընկերության շուրջ ստեղծված ենթակառուցվածքների շնորհիվ մասնավոր գործունեություն ծավալող ընկերություններից «ՍոֆթԿոնստրակտ»-ում մասնագիտական ուսուցում կստանան և աշխատանքով կապահովվեն թվով ամենաշատ զինծառայողները՝ շուրջ 100 հոգի:


Ընկերությունում ընդունված զինծառայողները հնարավորություն կստանան օգտվել ընկերությունում գործող մարզասրահից և օտար լեզուների դասընթացներից: Ինչպես նաև ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծագած ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին կվճարվի առնվազն 80 000 դրամ։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page