Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է
Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է: Այս մասին հայտում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնից:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
«Հիշու՞մ եք պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեին, ով վաճառքից գոյացած գումարը փոխանցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զինվորների համար: Օրերս 7 ամյա Վահե Հովհաննիսյանը, շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը:
Վահեն արդեն իրեն հրաշալի է զգում»:
Comments