Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի կարող. «Պատիվ ունեմ» դաշինք
- May 24, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Դաշինքը հնարավոր չի համարում քաղաքական որևէ համագործակցություն պատերազմում պարտված իշխանությունների հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որևէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի և գործիչների հետ։
Պատերազմի ընթացքում և դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների և ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը:
Ընտրություններից հետո նման ուժերի հետ որևէ համագործակցություն լինել չի’ կարող։
Նրանց պետք է հեռացնել իշխանությունից և ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։
Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները և հանցանքները բացահայտելու ուղղությամբ։
Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում»։


























Comments