Search
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի այսօր երեկոյան
- Jun 7, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 18:00-ին տեղի է ունենալու «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:
Արարողության ժամանակ ներկայացվելու են դաշինքի նախընտրական ծրագիրը՝ իր առանձնահատկություններով, և գիտելիք, փորձ, կամք, խիղճ, երազանք ու պատիվ ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թիմը:
Միջոցառումն ամբողջությամբ ուղիղ հեռարձակմամբ հրապարակվելու է և բաց կապով հասանելի է լինելու «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական սոցիալական հարթակներում:
Comments