«Պատիվ ունեմ» դաշինքը Հայաստանի մարզերում և Երևանում հանդիպում է ընտրողների հետ
- Jun 13, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքը Հանրապետության մարզերում և մայրաքաղաքում հունիսի 13-ին շարունակում է նախընտրական քարոզարշավը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:
Դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դաշինքի թիմակիցների հետ տարբեր ուղղություններով զուգահեռաբար հանդիպումներ են ունեցել Արմավիրի մարզում և Գեղարքունիքում:
Հանդիպումների ժամանակ նրանք քաղաքացիներին ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի իրենց թիմակիցներին, դաշինքի ծրագրային առաջնահերթությունները, մեր երկրի ներկայիս իրավիճակով պայմանավորված մտահոգություններն ու առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:
Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Գեղարքունիքում հանդիպումների շարքը սկսել է Սարուխան համայնքից, որտեղ շփումներ է ունեցել Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Կարմիր գյուղ համայնքների ակտիվի հետ, որից հետո մեկնել է Գավառ և այնտեղ հանդիպում ունեցել քաղաքի ու Նորատուս համայնքի հարյուրավոր բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, պատասխանել դրանց:
Comments