Չկա անվտանգություն, չկա որևէ այլ բան․ Արթուր Վանեցյանը՝ Արցախի ճանապարհին (տեսանյութ)
- Jun 6, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը և դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն Արցախի ճանապարհին քննարկել են հետպատերազմյան իրավիճակը, մասնավորապես՝ չկահավորված սահմանագծին ու ավերված ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները։
«Պատերազմի ավարտից անցել է շուրջ 6 ամիս, և որևէ դիրք չի կահավորվել, որևէ նոր բնագիծ չկա, որևէ պաշտպանական համակարգ չկա, և քարոզվում է կեղծ խաղաղասիրություն»,- նշել է Արթուր Վանեցյանը։
Լավ պատկերացնելով սահմանի ու երկրի անվտանգության կարևորությունը՝ դաշինքի վարչապետի թեկնածուն շեշտել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո լծվելու են այդ խնդիրների լուծմանը։
«Հունիսի 20-ից հետո շատ գործ ունենք անելու․ առաջնահերթ նոր ենթակառուցվածքների կառուցման հարցն է` հատկապես պաշտպանական դիրքերի, նոր ստեղծված բնագծով մեր սահմանի կահավորման և անվտանգ միջավայր ձևավորելու համար։ Չկա անվտանգություն, չկա որևէ այլ բան։ Մեր անվտանգային համակարգը պետք է դառնա էֆեկտիվ գործող, մենք պետք է իմանանք, որ ապրում ենք անվտանգ միջավայրում»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։
Comments