Search
Սրանց նպատակն անընդհատ զիջելն է․ Արթուր Վանեցյան
- Jun 11, 2021
- 1 min read

Տեսե՞լ եք երբևէ, որ Ադրբեջանում խոսեն այս կամ այն բնակավայրի հայկական լինելու մասին։ Իհարկե, ոչ։ Իսկ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ են Հայաստանում պետական մակարդակով անընդհատ խոսում մեր այս կամ այն համայնքի, հողերի ադրբեջանական լինելու մասին։ Այս մասին Վայոց ձորում ասել է «Պատիվ ունեմ»դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյան
«Սրանց նպատակն անընդհատ զիջելն է, դրա համար հող նախապատրաստելը և դրա համար էլ եղած ռեսուրսները Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար օգտագործելու փոխարեն զբաղված են նոր զիջումների ծրագրմամբ»,- նշել է նա։
Kommentare