Շարմազանով․ «Անպատվությունն ունի անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան»
- Jun 17, 2021
- 1 min read

Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի մի կողմից անկախության, ինքնիշխանության և ազգային արժեքների, իսկ մյուս կողմից՝ ազգային անպատվության և թուրքական վիլայեթ դառնալու միջև։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ հունիսի 20- ը ճակատագրական է լինելու հայ ժողովրդի համար։
«Այդ օրը մենք պետք է ցույց տանք, որ մեր երկրում չենք հանդուրժում Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարին, չենք հանդուրժում կապիտուլյանտին։ Արդեն ամոթ է, որ կապիտուլյացիայից յոթ ամիս անց այս հողատուն մասնակցում է քարոզարշավին ու միտինգներ է հրավիրում»,- նշեց նա։
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ 30 տարվա ընթացքում առաջին անգամ իրականացվում է քարոզչություն մեր հայրենիքի 75%-ի օկուպացված լինելու պարագայում։ Նա վստահեցրեց՝ սա լոկ քաղաքական գործընթաց չէ, այլ նոր Ավարայր է։
«Մինչ Ալիևն ու Էրդողանը Շուշիում նոր պանթուրքիզմի հռչակագիր են ստորագրում, այս կապիտուլյանտը շարունակում է իր քարոզարշավը»,- նշեց նա։
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կապիտուլյացիան և անպատվությունն ունեն անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան։
Commentaires