top of page

Ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբ և իրականացրել ապօրինի խուզարկություն

  • Jun 19, 2021
  • 1 min read



Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ ներխուժել են «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբ և իրականացրել ապօրինի խուզարկություն.


«Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ և առանց դատարանի պարտադիր համարվող թույլտվության իրականացրել են ապօրինի խուզարկություն:


Ստահակին ծառայողները ներխուժել են նաև Գյումրու մեր գրասենյակ: Մեզ տեղեկացրել են, որ հանձնարարված է հաջորդը Արարատի մարզը:

Այլ աղբյուրներից նաև հաստատեցին, որ ամբողջ Հանրապետությունով ունեն այդպիսի հանցավոր հանձնարարություններ:


Սիրելի թիմակիցներ և աջակիցներ, պատրաստ եղեք, դուք հրաշալի գիտեք այս կապիտուլյանտի ստորության աստիճանը: Գիտեք նաև, որ ուժեղ ենք միասին և ամբողջ մեր թիմը ձեր թիկունքին է:


Հաշված ժամեր անց բոլորը պատասխան են տալու, որևէ մեկը սրանցից չի պլստալու:

Վերջին անգամ եմ դիմում իրավապահներին, ուշքի եկեք, թուրքին մի ծառայեք: Նախազգուշացնում եմ. ձեր այսօրինակ հանցավոր արարքներին որևէ բացատրությամբ որևէ արդարացում չի լինելու...»


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page