top of page

Պատերազմի ընթացքը քննող հանձնաժողովը հետապնդումների, ճնշումների նոր գործիք է. Աբրահամյան


«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հայտարարել է, որ Պաշտպանության նախարարի հրամանով՝ պատերազմի ընթացքը, հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծված է. այն ակտիվ աշխատում է:


Այլ բան է, որ երկիրը պարտության տարած և պատասխանատվությունից խուսափած իշխանությունն այդ հանձնաժողովը միայն մեկ նպատակի համար է օգտագործելու՝ իշխանության վրայից պարտության գլխավոր պատասխանատուի, մեղավորի պիտակը փոխանցել զինված ուժերին, ինչպես նաև՝ քրեական հետապնդումներ սկսել այն զինվորականների նկատմամբ, ովքեր հանդես են գալիս այս իշխանության քննադատության դիրքերից կամ բանակում «ըմբոստի», չզիջողի անուն ունեն:


Նախընտրական փուլում էլ այս իշխանությանը լայնորեն աջակցող, հետագայում ձեռքսեղմումներ կամ հրապարակային ողջույներ ապահովածները ևս այս գծի մեջ էին՝ «ի՞նչ մեղավոր է Նիկոլը, եթե զինված ուժերը, կամավորականները, մնացած մյուսները»:

Այնպես որ, հետապնդումների, ճնշումների նոր գործիք հանդիսացող հանձնաժողովը շուտով իր դերի մեջ կմտնի»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page