top of page

Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս. Թագուհի Թովմասյան

  • Nov 12, 2021
  • 1 min read


«Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական գործունեությանս առաջին օրերից այս հարցում ունեցել եմ հստակ դիրքորոշում. Կա՛մ մանդատը պետք է ծառայի երկրի պետական շահի սպասարկմանը, կա՛մ իմաստ չկա այն պահելու:

Այսօր, երբ չեմ կարողանում ինձ վստահված մանդատով հայրենիքիս սահմանների պաշտպանության հարցում օգտակար լինել, երբ հայրենիքիս սպառնացող վտանգները չեմ կարողանում չեզոքացնել այդ մանդատով, ու շարունակապես փոքրանում է մեր երկիրը, ամեն պահ պատրաստ եմ վայր դնել այն:


Բայց նույնիսկ այս պարագայում այդ ուղղությամբ իմ կողմից գործադրվող ջանքերը նշված խնդիրների լուծման գործում չեն պակասի. հետևողական եմ լինելու, ինչպես եղել եմ անցնող 3 տարիներին»։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page