top of page

Պատրոն Դավոյի քրեական գործով ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել. «Ժողովուրդ»

  • Sep 3, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Դավիթ Գալստյանի՝ բոլորին հայտնի Պատրոն Դավոյի քրեական գործով, կարծես թե, ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել գործը սառեցնելու, քանի որ քաղաքական իշխանություններից հրահանգ ունեն:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գործով որեւէ քայլի չի գնում, քանի որ, բացի մատակարարողից՝ ի դեմս Դավիթ Գալստյանի, քրեական գործով անցնում են նաեւ ներկայիս ՊՆ պաշտոնատար անձինք՝ սկսած ԶՈՒ գլխավոր շտաբի Պետ Արտակ Դավթյանից, վերջացրած պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանով: Իրավապահ համակարգում խոսակցություններ կան, որ Դավիթ Գալստյանի մասով ԱԱԾ-ում 3 տարի է՝ քրեական գործ է քննվում, ու, ըստ էության, որեւէ քննչական գործողություն չի իրականացվում, ինչը խոսում է քաղաքական հրահանգի մասին:


Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2-ին` կալանավորվել։ Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում ՊՆ-ին մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին համապատասխան զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։ Ազատության մեջ հայտնվելուց հետո, սակայն, նա մոռացավ խոստացված ապացույցների մասին եւ, կարծես թե, չքացել է»:

תגובות


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page