top of page

Պատրոն Դավիթի գործը՝ Վճռաբեկում. ի՞նչ զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

  • Jul 17, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում: Բանն այն է, որ դատախազությունը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը: Դատական ու իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն՝ Վճռաբեկը կալանքի չի տանի Պատրոն Դավոյին, քանի որ նրա համար իշխանության մոտ բարեխոսել են:


«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ զենքի առքուվաճառքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի ազատ արձակումն ամենեւին պատահական չէր: Նա հեղափոխական իշխանությանը բազում ծառայություններ է մատուցել զենքի առքուվաճառքի պետպատվերի շրջանակներում:


Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր փետրվարի 2-ից եւ ազատ արձակվեց մայիսի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Պաշտպանության նախարարությանը 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկերի փոխարեն 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր մատակարարելու համար, որը էապես զիջել է մարտավարական հատկանիշներով»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page