top of page

Ինչու՞ է գաղտնի պահվում իրականությունը. պատվաստումների ուշագրավ պատկերը. «Ժողովուրդ»

  • Jul 2, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թեև ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է ամեն ինչ անել կորոնավարակի դեմ պատվաստումների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելու համար, սակայն Հայաստանում պատվաստումների քանակը, միեւնույնն է, շարունակում է մտահոգիչ ձեւով քիչ լինել:


«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս թվերի եւ հաշվարկի մեջ այլ իրականություն է թաքնված: Բանն այն է, որ իրականում Հայաստանի բնակչության 2.9 տոկոսը չէ, որ պատվաստվել է, ինչպես փորձում են ցույց տալ պատկան մարմինները: Բանն այն է, որ պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, որոնք, գտնվելով Հայաստանում, պատվաստվել են, և Առողջապահության նախարարությունը այդ թիվն էլ է ներկայացնում 80 հազար պատվաստված մարդկանց մեջ:


«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե պատվաստվածների մեջ քանիսն են օտարերկրացիները: Վերջինս վստահեցրեց, թե նման առանձին վիճակագրություն իրենք չունեն: Պատվաստումներն արվում են անձնագրային տվյալներով, և անհնար է չպարզել՝ պատվաստվողը ինչ ազգություն կամ քաղաքացիություն ունի:


Իրականում, այո, պատվաստումներ են արվել մեծ թվով օտարերկրացիների: Ստացվում է, որ օտարերկրացիները ՀՀ պետբյուջեի հաշվին անվճար պատվաստումներ են ստանում ու վերադառնում իրենց երկրներ, իսկ ՀՀ քաղաքացիներն այնքան էլ հակված չեն պատվաստվել: Պատվաստանյութերը թերեւս կարճ ժամկետ ունեն եւ արագ սպառման անհրաժեշտություն»:

Komentar


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page