Մարդուն պետք չէ պարտադրել պատվաստվել, պետք է գիտակցությունը հասցնել, որ ինքնակամ դա անի․ Թովմասյան
- Sep 23, 2021
- 1 min read

Շատ բժիշկներ ու իրավաբաններ իրենց տեսակետն արտահայտելիս հստակ պնդել են, որ հոկտեմբերի 1-ից որևէ մեկը չի կարող պարտադրել աշխատողին, որ պարտադիր ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնի կամ պատվաստման մասին սերտիֆիկատ, քանի որ դա Սահմանադրության խախտում է։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ խորհրդարանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության թեմայով քննարկման ավարտից հետո։
«Բժշկական առաջնային օղակի, ինչպես նաև կազմակերպչական շատ թերությունների պատճառով ունենում ենք մահեր, որոնց պատճառը փորձ է արվում բարդել քաղաքացիների վրա՝ իբր, չպատվաստվելու արդյունք է»,- ասել է նա։
Թովմասյանի խոսքով՝ պետք չէ քաղաքացիներին պարտադրել, այլ պետք է նրանց գիտակցությունը բարձրացնել այն աստիճանի, որ մարդն ինքը ցանականա պատվաստվել։
Comments