top of page

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր․ մրցույթ՝ ավագ դպրոցների աշակերտների համար

  • Oct 19, 2021
  • 1 min read


ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։


Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Tik-tok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն covid19.vac19@gmail.com էլեկտրոնային հասցեով հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն, ունենան 45-60 վայրկյան տևողություն, լինեն հայերեն։ Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա այն նյութերին, որոնք ստեղծագործ են և հետաքրքիր, չեն պարունակում անթույլատրելի արտահայտություններ և տեսարաններ, առանց 6/8 ոճի երաժշտության են և չեն խախտում հեղինակային իրավունքը։

Տեղեկացնենք, որ բոլոր տեսանյութերը նախապես կդիտարկի մրցութային հանձնաժողովը, և սահմանված ցուցանիշներին համապատասխանող հոլովակները կհրապարակվեն ԿԳՄՍՆ և ԱՆ տեղեկատվական հարթակներում:


Առաջին 5 տեսանյութերը, որոնք կհավաքեն ամենաշատ առցանց ձայները (Like), կարժանանան պարգևների, իսկ հաջորդ 10 լավագույնները կստանան ԿԳՄՍՆ-ի և ԱՆ-ի շնորհակալագրերը:


Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-80-80-03, ներքին՝ 2305, 1905, 1901։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page