top of page

Եվրախորհրդի ղեկավարը ողջունել է Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադարի հաստատումը. «Tert.am»

  • May 21, 2021
  • 1 min read


«Ողջունում եմ Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև կրակը դադարեցնելու վերաբերյալ համաձայնությունը, որը վերջ կդնի 11-օրյա հակամարտությանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Միշելը:


Եվրախորհրդի ղեկավարը նշել է, որ այս հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել խաղաղություն հաստատելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:


Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումը ողջունել են նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:


Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը մայիսի 20-ի երեկոյան հավանություն էր տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ հրադադարի հաստատմանը, որի մասին տեղեկություն էր տարածվել վարչապետ Նեթանյահուի աշխատակազմից: Պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ը համաձայնություն է տվել Կահիրեի միջնորդությամբ հրադադարի հաստատմանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page