top of page

Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին

  • May 15, 2021
  • 1 min read


Պաղեստինը հոյակապ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և չի ցանկանում, որպեսզի պաղեստինյան խնդրի հարցում զուգահեռներ տարվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը՝ անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:


Թուրքիայի ղեկավարը, մասնավորապես, դատապարտել էր Գազայի հատվածում իսրայելական կողմի գործողություններն ու հայտարարել, թե ինչպես վճռականորեն պաշտպանում էին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում, այսօր նույն կերպ աջակցում են պաղեստինցիներին:


«Մենք չենք ցանկանում համեմատել իրադրությունը նրա հետ, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում: Մենք հոյակապ հարաբերություններ ունենք Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ դեմ են երկու թեմաների համեմատությանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page