top of page

Պայթյուն Սիցիլիայում. կան անհետ կորածներ

  • Dec 12, 2021
  • 1 min read


Առնվազն 12 մարդ է համարվում անհետ կորած Իտալիայի Սիցիլիա կղզու Ռավանուզա համայնքում գազի պայթյունի հետեւանքով, հայտնել է Giornale di Sicilia թերթը, հաղորդում է ТАСС-ը:


Լրատվականի տեղեկություններով՝ անհետ կորածների շրջանում կա երեք երեխա ու ամուսնական զույգ: Տուժածների հստակ թվի մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում: Ինչպես տեղեկացնում է պարբերականը, պայթյունի հետևանքով փլուզվել է 5-հարկանի շենքն ու վնասվել են երկու հարևան շենքերը: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:30-ի շրջանում:


Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, շտապօգնությունն ու մյուս արտակարգ ծառայությունները: Բացի այդ Ռավանուզա է ժամանել կամավորների երեք թիմ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page