Search
Ավարտվել է ՓՊ նախագահի ընտրությունը. հաշվարկը սկսված է
- Sep 12, 2021
- 1 min read

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունն ավարտվել է։ ՓՊ մամուլի խոսնակ Տաթև Բուջատյանը MediaHub.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 17։00֊ի դրությամբ ՓՊ նախագահի ընտրությանը մասնակցել է 1080 փաստաբան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, Փաստաբանների պալատում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ։
Ընտրությանը մասնակցող թեկնածուներն են Գևորգ Գյոզալյանը և Սիմոն Բաբայանը, իսկ Թամարա Պողոսյանն ինքնաբացարկ է ներկայացրել։ Ընտրելու իրավունք ունի 2352 փաստաբան։
留言