top of page

Կայացվել են 3477 գանձման որոշումներ․ ՊԵԿ-ը նոր հայտարարություն է արել

  • Nov 27, 2021
  • 1 min read



Դրոշմանիշային վճարները պարտադիր ու ժամանակին կատարելու համար ՊԵԿ–ը հարկ վճարողների շրջանում իրազեկման տարբեր գործիքներ է կիրառում։ Դրոշմանիշային վճարը նախատեսված է զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:


«Չկատարված դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները գանձելու նպատակով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ և կայացվում են գումարը գանձելու վերաբերյալ որոշումներ։ Պարտավորությունների գանձման որոշումները չկատարվելու դեպքում և անբողոքարկելի դառնալուց հետո ներկայացվում են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ կատարման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ վճարումների գործընթացն արագ կազմակերպելու համար ՊԵԿ-ը ներդրել է էլեկտրոնային կառավարման համակարգ։ Արդյունքում՝ էլեկտրոնային եղանակով կհարուցվեն վարչական վարույթներ և կկայացվեն որոշումներ չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ։ Էլեկտրոնային եղանակով իրականացվող վարույթի փաստաթղթերը կտեղադրվեն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում։ Սակայն այս եղանակով, եթե հարկ վճարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում չի իրազեկվում՝ վարույթի փաստաթղթերը տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլ․ փոստով։


Օրենսդրական փոփոխությամբ դրոշմանիշային վճարները նախկինում եղած 1000 դրամի փոխարեն այժմ հաշվարկվում են պրոգրեսիվ սանդղակով։


2019-2021 թթ. հարուցված վարչական վարույթների արդյունքում կայացվել են 3477 գանձման որոշումներ և վերականգնվել է 1 մլրդ 233 մլն դրամ գումար։ 2019 թվականին 237 որոշումով վերականգնվել է 155 մլն, 2020 թվականին 1012 որոշումով՝ 167 մլն, իսկ 2021 թվականին կայացված 2228 որոշումների արդյունքում՝ վերականգնվել է շուրջ 910 մլն դրամ։





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page