Էդուարդ Հովհաննիսյանին և ՊԵԿ որոշ աշխատակիցների թույլատրվեց զենք կրել
- Jun 10, 2021
- 1 min read

Այսօր՝ հունիսի 10- ին կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց որոշում ՊԵԿ մաքսային և հարկային մարմինների աշխաակիցներին զենքով ապահովելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունների մասին։
Ըստ այդմ՝ զենք կրելու իրավունք են ստանում ՊԵԿ նախագահը, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության, հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության, հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետեր, վարչությունների պետերի տեղակալներ և վարչությունների բաժինների պետերը, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնները և ՊԵԿ քննչական վարչության պետը, վարչության պետի տեղակալը, բաժնի պետը, հատկապես կարևոր գործերով քննիչ-բաժնի պետի տեղակալը, հատկապես կարևոր գործերով քննիչը, ավագ քննիչը և քննիչը։
Ընդհանուր առմամբ՝ ձեռք կբերվի 450 միավոր տարբեր մոդելի ու տրամաչափի ատրճանակ։
Որոշումն ուժի մեջ կմտնի 10 օրից։
Comentarios