top of page

Պենտագոնի ղեկավարը կարևորել է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապաէսկալացումը

  • May 18, 2021
  • 1 min read


Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն Իսրայելի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների ապաէսկալացիայի անհրաժեշտության մասին: Օսթինը հաստատել է Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին ու իսրայելցի քաղաքացիական բնակչության պաշտպանությանը:


«Պենտագոնի ղեկավարն ափսոսանք է հայտնել անմեղ իսրայելցիների ու պաղեստինցիների զոհվելու կապակցությամբ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:


Օսթինը աջակցություն է հայտնել հակամարտության ապաէսկալացիային և հանգստությունը վերականգնելուն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page