Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել` կապված ՀՀ սահմանին տիրող իրավիճակի հետ. Պեսկով
- May 14, 2021
- 1 min read

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում օգնություն չի խնդրել` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ: Ինչպես հայտնում է Mk.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Նա ծայրահեղ անհանգստություն է հայտնել` կապված սահմանին տիրող իրավիճակի հետ»,- ասել է նա` ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինը կիսում է Փաշինյանի մտահոգությունը:
Պեսկովի խոսքով` Փաշինյանի հետ զրույցում ՌԴ նախագահն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների, առաջին հերթին` հրադադարի մասին դրույթի պահպանման անհրաժեշտությունը:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է ՀԱՊԿ-ին պաշտոնապես դիմելու մասին:
Comentarios