Պեսկովը խոսել է Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին
- Jul 7, 2021
- 1 min read

Ինչպես գրում է Риа Новости-ն գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումների վրա, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները իբր կարող են դիտարկել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:
«Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, կքննարկվեն այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները: Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», - ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կարևորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն՝ հայտնելով, որ հանդիպումը կկայանա կեսօրին:
Comments