top of page

«Պետբյուջեի դեֆիցիտը շուրջ 5 տոկոս է եղել․ արձանագրված է այն, ինչ արձանագրված է»․ Ատոմ Ջանջուղազյան

  • Jun 1, 2021
  • 1 min read


Խորհրդարանում քննարկվում է 2020 թվականի բյուջեի կատարողականը։


ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2020 թվականին 63,5 տոկոս է կազմել Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, իսկ պետական բյուջեի դեֆիցիտը շուրջ 5 տոկոս է եղել։


«Բայց և այնպես, կարող ենք արձանագրել, որ հաշվետու տարվա արդյունքում ապահովվել է կայունությունը՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ինստիտուցիոնալ կիրառմամբ։ Ամբողջ տարվա ընթացքում կոորդինացիայի բարձր աստիճանով, հավասարակշռված վերանայումներ են կատարվել ինչպես հարկաբյուջետային, այնպես էլ՝ դրամավարկային քաղաքականություններում։ Համարժեք հակաճգնաժամային միջոցառումներ են իրականացվել»,- նշեց նա։


Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, գուցե և հնարավոր էր անել ավելին՝ ավելի քիչ բացասական ազդեցություններ ունենալու համար, բայց այնուհանդերձ, «արձանագրված է այն, ինչ արձանագրված է»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page