top of page

Ինժեներական աշխատանքների համար զինվորներից գումար չեն հավաքել. ՊՆ-ն հերքում է

  • Aug 21, 2021
  • 1 min read


Սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում, տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար։

Նշված տեսանյութը նկարահանվել է ընթացիկ տարվա հուլիս ամսին։ Տեսանյութի փաստով նշանակվել է ծառայողական քննություն, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։

Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը, իսկ պնդում անող զինծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ զինված ուժերի մասին չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկատվություն տարածելուց և, կամա թե ակամա, չվնասել բանակի հեղինակությանը։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page