top of page

15:30-ից հակառակորդը վերսկսել է կրակը Երասխի ուղղությամբ, հայկական կողմը զոհ կամ վիրավոր չունի

  • Jul 26, 2021
  • 1 min read


Այսօր, ժամը 15:30-ից, հակառակորդը վերսկսել է կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին MediaHub.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:


Մեր հարցին, թե արդյոք հայկական կողմը զոհ կամ վիրավոր չունի, ՊՆ-ից պատասխանեցին՝ ոչ:


«Հակառակորդի կրակն անպատասխան չի մնում»,- ասացին գերատեսչությունից։


Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 11։30-ից սկսած՝ հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page