Search
ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր
- Jul 6, 2021
- 1 min read

Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:
Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ և վարչության պետեր:
Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «ՈՒսման գերազանցիկ» հուշամեդալներ:
Comments