top of page

ՌԴ խաղաղապահ զորքերի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն. ՊՆ

  • Jul 28, 2021
  • 1 min read


ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից՝ շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page