top of page

Նոր փոփոխություն կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման կարգում. «Ժողովուրդ»

  • Jul 17, 2021
  • 1 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման համար տարեկան պետական տուրքը կփոխարինվի մեկանգամյա տուրքով:


Ավելին՝ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելը երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք չի հանդիսանա: Բանն այն է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն՝ երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի՝ նախկին միկրոավտոբուսների 15 տարվա և ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն, հետեւաբար փոխադրողները պետք է մեծ ծավալի ներդրումներ անեն եւ թարմացնեն տրանսպորտային պարկը։


Այս ամենի արդյունքում կբարձրանան տրանսպորտային միջոցների գույքահարկի մասով ծախսերը։ Փոխադրողների ֆինանսական ծախսերը փոքր-ինչ մեղմելու նպատակով առաջարկվում է պետական տուրքի տարեկան վճարումը փոխարինել մեկանգամյայով: Այս մասին որոշման նախագիծը քննարկման է դրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը պետք է վաղուց ներդրած լիներ միասնական երթուղային ցանց»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page