Search
Եվրո-2020. Բելգիան հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային
- Jun 28, 2021
- 1 min read

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում 1/8 եզրափակիչում Բելգիան մրցեց Պորտուգալիայի դեմ:
Սևիլիայում կայացած խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ հավասարակշռված խաղ էին ցուցադրում: Հավաքականներն ամբողջապես կենտրոնանում էին պաշտպանության վրա: Բելգիան կարողացավ օգտագործել իր շանսն առաջին կեսի վերջնամասում: 42-րդ րոպեին հեռահար, դիպուկ, ուժեղ հարվածով աչքի ընկավ Տորգան Ազարը:
Բելգիա-Պորտուգալիա` 1:0:
Քառորդ եզրափակչում Բելգիան կմրցի Իտալիայի հետ:
Comments