Փոխգնդապետը վիճաբանել է կապիտանի հետ, հայհոյել. ՊՆ սպային մեղադրանք է առաջադրվել. «Armlur.am»
- Sep 17, 2021
- 1 min read

Armlur.am-ը հայտնում է, որ Հենրիկ Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա հանդիսանում է ՀՀ ՊՆ 51556 զորամասի 1-ին հրթիռային դիվիզիոնի հրամանատար, կոչումով փոխգնդապետ:
Նա ՀՀ կառավարության 27.09.2020թ.-ի թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ժամը 10:30-ի սահմաններում, զորամասի ավտոհավաքակայանի տարածքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ շաբաթական դասացուցակները ժամանակին չկազմելու պատճառով վիճաբանել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող, նույն դիվիզիոնի կառավարման մարտկոցի հրամանատար, կապիտան Դավիթ Հմայակի Մովսիսյանի հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է տվել վերջինիս հասցեին:
Նա նաև բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Commenti