top of page

Փրկարարները հեռացրել են ճյուղը տան տանիքից

  • Jan 9, 2022
  • 1 min read


Հունվարի 9-ին, ժամը 10։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընկուզենու ճյուղը կոտրվել և ընկել է Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի վրա։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ ընկուզենու ճյուղը կախվել է Մյասնիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքի վրա։


Փրկարարները մասնատել են ճյուղը և հեռացրել են տան տանիքից:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page