top of page

90 հազար դրամ պիտի վճարենք ՊՇՌ թեստի համար, որ մեր զինվորին տեսնենք․ ահազանգ

  • Jul 23, 2021
  • 1 min read


Զինվորների ընտանիքները պետք է պարտադիր անցնեն ՊՇՌ թեստ՝ նրանց տեսակցելու համար․ սա պաշտպանության նախարարության նոր որոշումն է՝ պայմանավորված նորակոչիկների երդման արարողությամբ։


Գաղտնիք չէ, որ Հայաստանում զինվորների ընտանիքներն առողջապահական ցանկացած ծառայությունից մինչ այժմ օգտվում էին անվճար։ Սակայն MediaHub-ն ահազանգեր է ստանում զինվորների ընտանիքներից, որոնք պնդում են, որ ՊՇՌ թեստն իրենց համար լինելու է վճարովի։


Մենք զանգահարեցինք առողջապահության նախարարություն։ Այնտեղից մեզ ասացին, թե իրենք չեն ընդունել այդ որոշումը և, որ պետք է կապ հաստատել ՊՆ-ի հետ։ Այնտեղից էլ մեզ պատասխանեցին, որ դեռ հստակ չեն որոշել՝ վճարովի կլինի թե անվճար։


Զինվորներից մեկի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ օրերս դիմել է տարածքային զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության N4 ստորաբաժանում և տարածքային պոլիկլինիկա՝ իմանալու՝ կարո՞ղ է թեստովորվել անվճար։ Նրան պատասխանել են, որ ոչ, չի կարող։


Զինվորի մայրը՝ Արփինեն, նշում է՝ ընտանիքում վեց հոգի են, իսկ թեստի արժեքը 15000 դրամ է, արդյունքում ընտանիքը 90000 դրամ պետք է վճարի, որպեսզի մասնակցի զինվորի երդման արարողությանը։


«Նվազագույն աշխատավարձը 68000 դրամ է, ինչպե՞ս 90000 տանք՝ թեստավորվենք, բա մեր զինվորին ինչ տանենք։ Մենք տղա ենք ուղարկում, որ ձեզ պաշտպանի՝ դուք մեզ հետ այսպե՞ս եք վարվում»,- ասաց Արփինեն, որի որդին արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ ծառայում է։


Մեկ ուրիշ զինվորի քույր՝ Լիլյան, ասաց, որ հինգ հոգի են ընտանիքում, բոլորն էլ ցանկանում են ներկա լինել երդման արարողությանը։

«Գիտեն, որ զինվորի համար ամեն ինչ կանենք, ու դրա համար վճարովի են թեստավորում, բայց հաշվի չեն առնում, որ այս երկրում նորմալ աշխատավարձ չկա»,- նշեց Լիլյան։


Զինվորներին տեսակցելու համար վճարովի տեստավորվել հարկադրելու մասին MediaHub-ը շարունակում է ստանալ բազմաթիվ ահազանգեր։ Ընտանիքները վրովված են, ասում են՝ ուզում են տեսնել իրենց տղաներին, բայց, որ դրա համար էլ պետք է վճարեն՝ չգիտեին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page