top of page

Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնելու գործում. Պուտին

  • Jun 23, 2021
  • 1 min read


Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները տարածաշրջանում երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, նրանք զգալի ներդրում են ունենում հումանիտար խնդիրների բարելավման հարցում։


Ռուսաստանը զգալի ներդրում է ունեցել ԼՂ–ում հակամարտությունը կանգնեցնելու գործում։ Այս մասին ասվում է Միջազգային անվտանգության մոսկովյան IX համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձում։ «Ռուսաստանի վճռորոշ ներդրումով կանգնեցվեց ԼՂ հակամարտությունը։ Ռուսաստանը երբեք չի մոռանում այն պատասխանատվության մասին, որը կրում է հարևան երկրների անվտանգության և բարգավաճման համար, այն երկրների, որոնց հետ մեզ միավորում են պատմական, մշակութային, մարդկային անքակտելի կապերը», – ասել է Պուտինը։ Մոսկվան մտադիր է հետագայում ևս աջակցել տարածաշրջանային հակամարտությունների դեէսկալացիայի, աշխարհամասում խաղաղության ամրապնդման և կայունության գործում։

ՌԴ նախագահը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը համարում է գլոբալ անվտանգության ապահովման կարևորագույն բաղկացուցիչ։ Եվ Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է դրան։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page