Վլադիմիր Պուտինը պարգևատրել է հայ վիրաբույժին հատուկ շքանշանով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սույն թվականի օգոստոսի 16-ի հրամանով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար:
Բագրատ Ալեքյանը համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է: Նա Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է Էնդովասկուլյար ախտորոշման եւ բուժման գծով:
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով։
ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները շնորհավորում են մեծանուն գիտնականին և բժշկին, մաղթում նորանոր գիտական հաջողություններ:
Comments