Search
«Փյունիկի» կիսապաշտպանը կխաղա «Վան»-ում
- Jun 28, 2021
- 1 min read

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վան»-ում: Այդ մասին հայտնում է «Վան»-ի մամուլի ծառայությունը: «Փյունիկ ՖԱ»-ի կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը մեկ տարվա պայմանագրով միանում է «Վան ՖԱ»-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմին է միացել Ալեքսեյ Կանկովը Սանկտ Պետերբուրգից:
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:
Comments