top of page

Քաբուլում դպրոցի մոտ պայթյունից զոհերի թիվը հասել Է 85-ի. «Tert.am»

  • May 10, 2021
  • 1 min read

Նրա տվյալներով՝ Քաբուլում աղջիկների պետական դպրոցի առջև տեղի է ունեցել երեք հաջորդական պայթյուն: Առաջինը դպրոցից ոչ հեռու պայթեցվել է ականապատված ավտոմոբիլ:

Այնուհետև պայթել են երկու ինքնաշեն սարքեր: Այս պահին ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: «Թալիբան» արմատական շարժումը ժխտում է առնչությունը պատահարի հետ: Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր 55 մարդու մահվան և 150 տուժածի մասին:

TOLOnews-ի տվյալներով՝ մինչև մայիսի 9-ը զոհերի թիվն աճել է մինչև 63, զոհվածների մեծամասնությունն աշակերտներ են: Աֆղանստանի ղեկավար Աշրաֆ Ղանին կատարվածը համարել է ահաբեկչական գործողություն և դրա համար մեղադրել է «Թալիբան» արմատական շարժմանը: Մինչդեռ 1TV հեռուստաալիքը հայտնել է, որ թալիբները դատապարտել են հարձակումը:

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page