Քաջարանցիների 70 տոկոսից ավելին ցանկանում է ազատության մեջ տեսնել իրենց առաջնորդին. «Yerkir.am»
- Jul 20, 2021
- 1 min read

Քաջարան քաղաքի բնակիչների 70 տոկոսից ավելին ցանկանում է ազատության մեջ տեսնել իրենց առաջնորդին՝ Մանվել Փարամազյանին։ Քաջարանը ասես գլխատված է․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի բնակչուհի Շողիկ Շահնազարյանը։
Այս պահի դրությամբ ստորագրահավաքին մասնակցել է 2200-ից ավելի քաջարանցի։ Քաջարանցիները պնդում են, որ Փարամազյանի կալանավորումն անարդարացի է, և պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետին։
«Մարդիկ մեծ ոգևորությամբ աջակցում են համայնքապետ Փարամազյանին՝ հարգելով նրա անձն ու կատարած աշխատանքը։ Քաղաքն ասես գլխատված լինի։ Գտնում ենք, որ քաղաքապետի կալանավորումն ապօրինի է։ Քաջարանցիները, սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց զայրույթն են հայտնում Փարամազյանին կալանավորելու առնչությամբ։ 2 օրվա մեջ 2200-ից ավելի քաջարանցի միացավ ստորագրահավաքին»,- ասաց ստորագրահավաքի կազմակերպիչը։
Ստորագրահավաքը մեկնարկել է հուլիսի 18-ի վաղ առավոտից, կավարտվի այսօր՝ երեկոյան ժամը 19։00-ին։
Comments