top of page

Վնասներ՝ քամու հետևանքով

  • Aug 11, 2021
  • 1 min read


Օգոստոսի 11-ին, ժամը 18։10-ից 21։30-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ, ծառեր, գովազդային վահանակներ և անձրևատար խողովակներ։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ, ճանապարհների երթևեկելի հատվածներից հեռացրել են ծառերի ճյուղեր և իրականացրել հերթապահություն։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page