top of page

Քանի դեպք է բացահայտել ոստիկանությունը մեկ օրում

  • Jan 5, 2022
  • 1 min read

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 7, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 5, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու, կեղծ ձեռնարկատիրության, ինքնիրավչության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, վեներական հիվանդությամբ կամ սեռավարակներով վարակելու և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։


Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և կողոպուտի 1 դեպք։


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page