top of page

Ու՞մ ընտրել՝ հանուն Քարվաճառի. փորձագետ

  • Jun 14, 2021
  • 1 min read

Փորձագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Ես ձեզ խոստացել էի հրապարակել Քարվաճառի հետ կապված Կրեմլի փաստաթղթերից մեկը։


1. Սա տեղեկանք է պատմականորեն Վարդենիսի և Քյալբաջարի շրջանների սահմանազատման մասին։ Պատկերավոր ասած՝ եթե մի օր անձամբ Վլադիմիր Պուտինը ցանկանա պատկերացում կազմել սույն հարցի մասին, նրան տալու են հենց այս փաստաթուղթը։

2. Ձեր ուշադրությունն եմ հրավիրում 9-11 կետերի վրա՝ ինձ հետ միասին ապրելու ազգային հպարտության և ազգային ամոթի նույն զգացումները՝ հասկանալով, որ հունիսի 20-ին ընտրությունը Քարվաճառն ազատագրողների և այն հանձնողների միջև է․

9 .«Միջհանրապետական սահմանով անցումը նշվել է Սոդքի լեռնանցքով անցնող M11 ավտոճանապարհի վրա՝ լեռնանցքից մեկուկես կիլոմետրի վրա, իսկ ճանապարհի վրա տեղադրվել է երկկողմանի նշան՝ Ադրբեջանական ԽՍՀ-Հայկական ԽՍՀ։ 10. 1994 թ․-ին այս նշանը փոխվել է, Ադրբեջանական ԽՍՀ-ի փոխարեն հայոց լեզվով գրվել է Արցախ։

11. 2020 թ․ նոյեմբերի 10-ին Քյալբաջարի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելու մասին որոշման ընդունումից հետո Հայաստանի Պաշտպանության նախարարության՝ Քյալբաջարի շրջանից դուրսբերվող զորամասերը M11 ճանապարհի վրա՝ նշված ճանապարհային նշանից 10 մ-ի վրա, որը մի ժամանակ մատնանշում էր միջհանրապետական սահմանը, կազմակերպել են սահմանապահ դիրք…»։

Հունիսի 20-ին Քարվաճառն ազատագրողների կազմած «Հայաստան» դաշինքից և «Պատիվ ունեմ» դաշինքից զատ որևէ այլ ուժի տրված ձայն փաստացի ծառայելու է հօգուտ Քարվաճառը հանձնողների և նշանակելու է, որ քվեարկողը ցանկանում է, որ Քարվաճառն ու Դադիվանքը միշտ մնան Ադրբեջանին» ։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page