top of page

Իսրայելի նախագահը մտավախություն ունի, որ քաղաքացիական պատերազմ է սկսվում. «Factor.am»

  • May 14, 2021
  • 1 min read


Ուրբաթ շարունակվում էին փոխադարձ հրթիռակոծումներն Իսրայելում ու պաղեստինյան տարածքներում: Իսրայելի զինված ուժերը թիրախի տակ էին առել պաղեստինցի զինյալների այն թունելները, որոնք վերջիններս կիրառում են ընդդեմ իսրայելյան քաղաքների հրթիռներ արձակելու համար:


Մինչեւ արեւածագն իրականացված այս գրոհի արդյունքում տասներեք պաղեստինցի է սպանվել, որոնց թվում են մի կին ու նրա երեք երեխաները, հաղորդում է Ամերիկայի ձայնը։ Իսրայելն այս գրոհների համար կիրառել է 160 ռազմաօդանավ, ինչպես նաեւ հրասայլեր ու հրետանի: Գործողությունն իրականացրել են Գազայի գոտու սահմանին:


Իրենց հերթին պաղեստինցներն են շարունակում Իսրայելի քաղաքների դեմ իրականացվող հրթիռակոծումները: Եգիպտոսն այս պահին ղեկավարում է հրադադար հաստատելու միջազգային ջանքերը, սակայն կողմերը դեռեւս հեռու են բանակցելուց:


Հիշեցնենք, որ փոխադարձ ռազմական գործողությունները սկսվեցին երկուշաբթի օրը, երբ Գազան կառավարող Համաս խմբավորումը հրթիռներ արձակեց ընդդեմ Երուսաղեմի ու Թել Ավիվի, որպես պատասխան Ալ-Աքսայի մզկիթի մոտ պաղեստինցիների դեմ Իսրայելի ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ու սկսված բախումների:


Հիշեցնենք, որ Ալ Աքսան Երուսաղեմում մահմեդականների երրորդ ամենակարեւոր սրբավայրն է: Գազայի գոտում երկուշաբթի օրվանից ի վեր ավելի քան 122 մարդ է զոհվել, որոնց թվում են 31 երեխաներ ու 20 կանայք: Իսրայելն ունի ութ զոհ, որոնցից վեցը քաղաքացիներ են:


Զոհվածներից երկուսը երեխաներ են: ՄԱԿ-ից ստացված հաղորդագրությունների համաձայն, Գազայի գոտում լիովին կամ մասնակի փլուզվել է մոտ 200 տուն ու շինություն: Թշնամական այս գործողությունները սրել են լարվածությունը նաեւ Իսրայելի ներսում, որտեղ բնակչության 21 տոկոսն արաբներ են: Անցած գիշերվա ընթացքում հրեաների ու արաբների միջեւ խառը համայնքներում գրանցվել են բախումներ: Երկրի նախագահը զգուշացնում է, որ այստեղ կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ:


コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page