Ի՞նչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը. «Ժողովուրդ»
- Aug 3, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ նորընտիր Ազգային ժողովը երեկ սկսեց իր աշխատանքը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որդեգրել էին երկրի թիվ մեկ ամբիոնը ամբողջությամբ օգտագրծելու տակտիկան. նրանք անգամ միմյանց հարց տալու ձևաչափով ամենատարբեր հարցերում քննադատության ենթարկեցին գործող ռեժիմին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ վերջնականապես չի կարողացել ԱԺ հանձնաժողովների բաժանում անել և խնդրի առջև է կանգնել:
Իշխանական պատգամավորները սպասում են, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոնտակտի դուրս գա իրենց հետ և անձամբ ասի, թե որ հանձնաժողովն է ուզում ստանալ:
Եվ որքան էլ երեկ և նախորդ օրը իշխանության ներսում թեժ քննարկումներ են եղել, և հանձնաժողովների նախագահներ են ընտրել, սակայն Դոնթի բանաձևից ելնելով՝ չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձաժողովները վերցնել: Այնպես որ, դեռ անորոշ վիճակ է»:
Comments