Քաղաքական ուժեր, որոնց մասին առաջին անգամ ենք լսում․ ովքեր են ցուցակների եռյակում հայտնվել
- May 28, 2021
- 2 min read

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:
MediaHub-ը առանձնացրել է ԿԸՀ դիմած կուսակցությունների և դաշինքների ցուցակների առաջին 3 տեղերը զբաղեցրած անձանց անունները։
Մեր ուսումնասիրությունների արդյունքում մենք պարզեցինք, որ կան քաղաքական ուժեր, որոնք հայտ են ներկայացրել մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն ո՛չ նրանց մասին տեղեկատվություն կա, ո՛չ նրանց մասնակից-անդամների։ Դրանք «Վերելք», «Ազատություն», «Ազատական» կուսակցություններն են։
Իսկ «Հայոց Հայրենիք» կուսակցության առաջին համարը՝ Արտակ Գալստյանը, «Վանոյի Արտակ» մականունով անձն է, որ տարիներ առաջ դատապարտվել է ազատազրկման տարբեր անձանց մասին անձնական տվյալներ հրապարակելու համար։ Այդ կուսակցության հիմնադիր անդամ է հանդիսանում նաև բոլորին Հայտնի Վարդան Ղուկասյանը՝ «Դոգ» մականունով։
Տեղեկացանք նաև, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակը ԿԸՀ-ն չէր ընդունել և միայն շատ ուշ՝ մայիսի 26-ին՝ կեսգիշերին մոտ ԿԸՀ-ն ընդունել է նրանց դիմումները։ Նույն իրավիճակն է եղել նաև «Զարթոնք» կուսակցության հետ կապված։ Նրանց փաստաթղթերը ԿԸՀ-ն դժվարությամբ է ընդունել։
Դեպի քաղաքական դաշտ արտահոսք է նկատվում փաստաբանական համայնքից, ցուցակներում շատ են փաստաբանները՝ օրինակ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն անդամ փաստաբան Սոնա Գուլքանյանը և այլք։
Ներկայացնում ենք մեզ հասանելի դարձած ցուցակների առաջին երեք անձանց անունները։
Կուսակցությունների դաշինքներ
«Հայաստան» դաշինք
Ռոբերտ Քոչարյան
Իշխան Սաղաթելյան
Աննա Գրիգորյան
«Ազատ Հայրենիք» դաշինք
Միքայել Հայրապետյան
Անդրիաս Ղուկասյան
Աննման Խաչատրյան
«Պատիվ ունեմ» դաշինք
Արթուր Վանեցյան
Տարոն Մարգարյան
Աննա Մկրտչյան
«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
Արման Բաբաջանյան
Լևոն Շիրինյան
Սեդա Սաֆարյան
Կուսակցություններ
«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
Նիկոլ Փաշինյան
Արարատ Միրզոյան
Լիլիթ Մակունց
«Արդար Հայաստան» կուսակցություն
Նորայր Նորիկյան
Դավիթ Կարապետյան
«Հանրապետություն» կուսակցություն
Արամ Սարգսյան
Արտակ Զեյնալյան
Անի Խաչատրյան
«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
Արթուր Վարդանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Գագիկ Ծառուկյան
Միքայել Մելքումյան
Իվետա Տոնոյան
«Հայոց Հայրենիք» կուսակցություն
Արտակ Գալստյան
Անահիտ Եղոյան
Խաչատուր Նավասարդյան
«Ազգային օրակարգ» կուսակցություն
Արա Հակոբյան
Արա Գասպարյան
Տաթևիկ Հակոբյան
«Քրիստոնեա-Ժողավրդավարական» կուսակցություն
«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
Տիգրան Խզմալյան
Ռուբեն Հախվերդյան
«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
Սուրեն Սահակյան
Գոռ Հակոբյան
Իրինա Հովհաննիսյան
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
Տիգրան Ուրիխանյան
Վարդան Այվազյան
Սոնա Գուլքանյան
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
Վահե Գասպարյան
Վարուժան Ավետիսյան
Կառա Չոբանյան
«Միասնական Հայրենիք» կուսակցություն
Մհեր Տերտերյան
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
Կարին Տոնոյան
Արսեն Գրիգորյան
Գևորգ Թամամյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Էդմոն Մարուքյան
Արտյոմ Գեղամյան
Անի Սամսոնյան
«Վերելք» կուսակցություն
«Ազատություն» կուսակցություն
«Ազատական» կուսակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» Կուսակցություն
Լևոն Տեր-Պետրոսյան
Լևոն Զուրաբյան
Ինեսսա Գաբայան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Դավիթ Սանասարյան
Ժուրեմ Պողոսյան
Նարինե Մարտիրոսյան
«Զարթոնք» ագային քրիստոնեական կուսակցություն
Արա Զոհրաբյան
Վահագն Չախալյան
Կարինե Նալչաջյան
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Տիգրան Արզաքանցյան
Արամ Սարգսյան
Նարինե Դիլբարյան
«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն
Խաչիկ Ասրյան
Արայիկ Պարոնյան
Արմինե Վաղրամյան
Comentarios