top of page

Ընտրություններում ո՞ր համարի տակ հանդես կգան քաղաքական ուժերը

  • May 31, 2021
  • 1 min read



Քաղաքական կուսակցություններն ու դաշինքներն այսօր ԿԸՀ-ում վիճակահանության միջոցով ընտրեցին քվեաթերթիկների իրենց համարները։


Ցուցակում 1-ին համարը «Արդար Հայաստան» կուսակցությունն է։ 2-րդը՝ «ՀԱԿ»-ն է։ 3-րդ համարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ 4-րդ համարը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունն է, իսկ 5-րդը՝ Ազատություն» կուսակցությունն է։ Ցուցակում 6-րդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքն է, իսկ 7-րդը «Միասնական հայրենիք» կուսակցությունն է։


«Համահայկական ազգային պետականությունը»-ն էլ ցուցակում 8-րդն է։ 9-րդ համարն էլ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է։


10-րդը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունն է։ «Հանրապետություն» կուսակցությունը 11 համարն է։ Ցուցակում 12-րդը՝ «Հայոց հայրենիք» կուսակցությունն է։ «Ազատ հայրենիք» դաշինքը՝ 13-ն է, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 14-րդը։ 15 համարը «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունն է։ 16-րդ քվեաթերթիկը «5165 շարժում» կուսակցությանն է։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ցուցակում 17-ն է, իսկ ահա «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը՝ 18-ն է։ «Ազգային օրակարգ»-ը ցուցակում 19-րդն է։ «Վերելք» կուսակցությունը ցուցակում 20-րդն է ։ «Ազատական» կուսակցությունը 21-րդն է, իսկ «Հայոց արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցությունը՝ 22-րդը։ Ցուցակում 23-րդ համարը «Հայաստանի եվրոպական» կուսակցությունն է։


«Հայաստան» դաշինքը ցուցակում 24-րդն է, իսկ «Ազգային ժողովրդավարական բևեռը» 25 համարն է։ Ցուցակը եզրափակող 26 համարը «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն է։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page