Մեկնարկել է «Քայլ դեպի տուն 2021» ուսումնաճանաչողական ծրագիրը. ՀՀ-ում կհյուրընկալվի 400 սփյուռքահայ
- Jun 22, 2021
- 1 min read

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հունիսի 21-ին մեկնարկած «Քայլ դեպի տուն 2021» ուսումնաճանաչողական երկշաբաթյա ծրագրի շրջանակում, որի նպատակն է պահպանել և զարգացնել 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների ազգային ինքնությունը, Հայաստանում կհյուրընկալվի կհյուրընկալվի 400 սփյուռքահայ պատանի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
«Ծրագիրը ևս 3 փուլով կշարունակվի մինչ օգոստոսի կես՝ 400 սփյուռքահայ երեխաների հնարավորություն ընձեռելով տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, անցնել հայերենի և պատմաճանաչողության դասընթացներ, սովորել հայկական երգ ու պար, մասնակցել տարաբնույթ հանդիպումների և ծանոթանալ հայրենիքի կրթական հնարավորություններին:
Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Comments