Մեր տնտեսությունում լավ ներդրումներ են արվում․ Քերոբյան
- Aug 18, 2021
- 1 min read

Կառավարության ծրագիրը շատ ամբիցիոզ է և պատիվ է նման ծրագիրն իրագործողների թվում լինելը։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա վստահեցմամբ՝ այդ ծրագիրը գրելիս իրենց մտքում և սրտում եղել է Հայաստանը լավ հնարավորությունների երկիր դարձնելը, և այդ առումով փորձել են թիրախավորել այն նպատակները, որոնք հնարավոր են, եթե առաջիկա 5 տարիների ընթացքում առանց իրենց խնայելու աշխատեն։
«Կան շատ բաղձալի նպատակներ թե՛ կրթության ոլորտում, որտեղ ասում ենք, որ պետք է կառուցենք 500 մանկապարտեզ և 300 դպրոց՝ այդկերպ մեր երկրի բոլոր երեխաներին հնարավորություն տալով հասնել ցանկացած նպատակի։ Առողջապահության ոլորտում 50 հիվանդանոց պետք է վերակառուցենք և կառուցենք։ Մեծ անելիքներ ունենք ենթակառուցվածքների ոլորտում, ջրամբարների, ճանապարհների, ինչպես նաև որակյալ ենթակառուցվածքներ ապահովելու հարցում»,-ասաց նախարարը։
Comentarios